top of page
Նախաբան
Հարթակ
Վլոգինգը առաջին հերթին ասոցացվում է Youtube սոցիալական ցանցի հետ: Այն երկար տարիների ընթացքում կատարելագործվել է և այժմ օգտատերերի համար դարձել է առավելապես հասանելի և հարմար տարբերակ: Youtube-ին զուգահեռ կան այլ հարթակներ՝ Instagram, Facebook, TikTok, որտեղ ևս կարելի է լսարան հավաքել, բովանդակություն ներկայացնել և եկամուտ ստանալ: 

Հայկ Մկրտչյանը վլոգինգով է զբաղվում մոտ 2 տարի: Հիմնական բովանդակությունը կրթականն է, երբեմն՝ ժամանցային: Նա հայկական մեդիադաշտ է բերում արտասահմանում, հիմնականում՝ Ռուսաստանում մեծ լսարան հավաքելու միտում ունեցող, և հաջողության հասած բովանդակություն:

Վլոգինգը Հայաստանում զարգանում է տարբեր եղանակներով: Որոշ վլոգերներ Ֆեյսբուք սոցիալական ցանցի մեծ լսարանն են յութուբյան հարթակ «տեղափոխում», ոմանք էլ հենց Youtube-ում են սկսում գործունեություն ծավալել և լսարան հավաքել: Երիտասարդ վլոգերները, որոնք հենց հիմնական տարիքային խումբն են կազմում, նախընտրում են վարել այնպիսի վլոգներ, որոնցով ավելի հեշտ կլինի լսարանին գրավելը: Այնուամենայնիվ, ինչպես փաստեց վլոգեր Հայկ Մկրտչյանը՝ Youtube-ը բոլորովին այլ ալգորիթմով է աշխատում, ու լսարան հավաքելը տարբերվում է Facebook-ում կամ Instagram-ում լսարան հավաքելուց:

Խնդիրներ

Ղազարոս Թեքնեջյան: Յութուբինգով որպես պրոֆեսիոնալ վլոգեր զբաղվում է մոտ մեկ տարի: Բովանդակությունը՝ ճամփորդական:

Խնդիրներ 
Հայալեզու բովանդակություն
Հայ վլոգերների համար հիմնական խնդիրներ են հայալեզու բովանդակություն ստեղծելը, մոնետիզացիան և ինչպես առհասարակ բոլոր վլոգերների համար՝ բացասական արձագանքի բախվելը: Հայալեզու բովանդակության խնդիրներից մեկը հենց վլոգերների սակավությունն է: Այսինքն՝ օտարալեզու վլոգները ավելի շատ են, և վիդեո բլոգի պահանջարկը հենց դրա հիման վրա ավելանում է, քանի որ լսարանը ինքն է փնտրում տվյալ բովանդակությանը պատկանող որևէ վիդեո բլոգ: Իսկ քանի որ հայկական յութուբը նոր է, յորաքանչյուր հայ վլոգեր դառնում է առաջինը, որ բերում է արտասահմանում արդեն հայտնի բովանդակություն կամ ստեղծում է նորը և ինքնուրույն փորձում լսարանին հասանելի դարձնել իր աշխատանքը:

Անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հայկական վլոգինգը մշտական կայուն լսարան չունի: Հարցմանը մասնակցել է 50 հոգի, որի 28,3%-ը նշել է, որ հետևում է հայ վլոգերներին, 37,7%-ը՝ երբեմն, և 34%-ը՝ չի հետևում: Հայ վլոգերներին հետևողների 55,8%-ը նախընտրում է թե՛ հայալեզու, թե՛ օտարալեզու վլոգներ, 30,2%-ը ՝ հայալեզու և 14%-ը՝ միայն օտարալեզու:

Verjnakan.png
Բոլոր գրաֆիկաները տեսնելու համար սեղմել այստեղ
Բացասական արձագանք
Մեկ այլ խնդիր, որին բախվում են գրեթե բոլոր վլոգերները, բացասական արձագանքն է: Լսրանաը, համարելով, որ էկրանը արհեստական պատնեշ է, արտահայտում է իր մտքերը, հաշվի չառնելով, որ դրանք երբեմն կարող են ոչ միայն վիրավորել, այլ նաև հիասթափեցնել տվյալ բովանդակությունը ներկայացնողին:
Ինչպես նշեց վլոգեր Հայկ Մկրտչյանը. «Որևէ մեկի մեկնաբանությունը, որը գրելու վրա նա ծախսել է 5 վայրկյան, կարող է մարդու տրամադրությունը կոտրել 5 ժամով»:
Ատելության խոսքՌուբեն Եսայան, վլոգեր
00:00 / 00:25
Ռուբեն Եսայանը առաջին հայ վլոգերներից է: Ունի մեծ թվով հետևորդներ: Հիմնական բովանդակությունը կրթական-ուսուցողականն է: 
Մոնետիզացիա
Մոնետիզացիան յութուբերների եկամտի հիմնական աղբյուրն է: Youtube-ը օգտատիրոջը առաջարկում է գովազդ տեղադրել տեսանյութերում՝ փոխարենը օգտատիրոջը վճարելով որոշակի գումար՝ կախված տեսանյութի դիտելիությունից: Այնուամենայնիվ, հայ վլոգերները մոնետիզացիայից օգտվելու հնարավորություն չունեն, որովհետև մոնետիզացիան գործում է միայն Youtube-ի գործընկեր երկրների համար, իսկ Հայաստանն առայժմ այդ ցանկում չէ, թեև կառավարությունը բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: 
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում և մի քանի ասուլիսներում նշել էր, որ Հայաստանը կազմել է աշխատանքային խումբ և բանակցություններ է տանում Youtube-ի և Google-ի հետ՝ կապված հայ օգտատերերի՝ Youtube-ի մոնետիզացիայից լիարժեք օգտվելու և Google-ի AdSense  հավելվածում գովազդատուների հայալեզու գովազդի տեղադրման հետ:
97529485_242124190330393_373705119027848
Մոնետիզացիան հայկական Youtube-ումՌուբեն Եսայան, վլոգեր
00:00 / 00:14
Որպես խնդրի լուծում հայ յութուբերները գրանցման երկիր են նշում օրինակ ԱՄՆ-ն և դրա շնորհիվ մեծացնում տեսանյութի տարածման մասշտաբները: Սակայն այստեղ նորից առաջ է գալիս հայալեզու բովանդակության խնդիրը, քանի որ օտարալեզու լսարանին հայալեզու բովանդակությունը այսպես թե այնպես հասկանալի չէ:
Պահանջարկ
Պահանջարկ
Վլոգերները նշում են, որ իրենց լսարանի հիմնական տարիքային խումբը երիտասարդներն են՝ չնայած նրան, որ իրենց ստեղծած բովանդակությունը չունի տարիքային և սեռային սահմանափակում: Որոշ վլոգերների հետևում են և՛ երիտասարդներ, և՛ երեխաներ, և՛ մեծահասակներ:
Լսարան
Բովանդակություն
Չնայած ժամանցային բովանդակության մեծ պահանջարկին՝ կան հայ վլոգերներ, որ փորձում են զարգացնել ու տարածել կրթական տեսանյութեր:
Կոնտենտի պահանջարկՌուբեն Եսայան
00:00 / 00:23
Ինչպես պնդում են և՛ վլոգերները, և՛ մեդիափորձագետը, Հայաստանում և, առհասարակ, բոլոր երկրներում վլոգերների հիմնական լսարանը երիտասարդներն են, որով էլ հենց պայմանավորված է այս կամ այն բովանդակության պահանջարկը: Հայաստանում հիմնականում մեծ դիտելիություն են ապահովում ճամփորդական, հումորային-ժամանցային, դիմահարդարման, սպորտային և խոհարարական վլոգները: Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ հայկական վլոգները արտասահմանյաններից տարբերվում են նրանով, որ համեմատաբար ավելի նոր և քիչ են, նաև՝ չափից շատ «երիտասարդ»: Նրա խոսքով՝ ժամանակին մի քանի հետաքրքիր վլոգերներ կային, որ սոցիալական թեմաներից էին պատմում, սակայն դրանց մեծ մասը այժմ չկա: Հիմա վլոգները հիմնականում ժամանցի ու զվարճանքի (prank) համար են, իսկ միջին ու մեծ տարիքի մարդկանց համար հետաքրքիր բովանդակություն գրեթե չկա:
Լիլի Առաքելյանը վլոգինգով զբաղվում է 2014 թվականից: Հիմնական բովանդակությունը՝ զրույցներ, մոտիվացիոն վիդեոներ:
output-onlinepngtools (6).png
Հարցման պատասխանները ցույց են տալիս, որ լսարանին, որը պատասխանել է հարցերին (հիմնականում երիտասարդներ՝ 16-33 տարեկան), ավելի շատ դուր է գալիս ճամփորդական, ուսուցողական, սպորտային և խոհարարական բովանդակությունը:

4,4%

35,6%

35,6%

62.2%

77.8%

Ո՞ր կոնտենտն է Ձեզ առավել շատ հետաքրքրում

 

20%

Սկսնակ վլոգերներ
Սկսնակ վլոգերներ
Հայկական վլոգինգում, ինչպես՝ բոլոր բնագավառներում, սկսնակների համար համեմատաբար ավելի բարդ է: Կան շատ խոչընդոտներ, որոնց մեծ մասն էլ առաջանում է հենց անփորձ լինելու պատճառով: Օրինակ՝ մոնետիզացիայից օգտատերը կարող է եկամուտ ստանալ միայն այն դեպքում, երբ լրանան  Youtube-ի կողմից սահմանված չափանիշները՝ 1000 բաժանորդ և 4000 ժամ դիտում վերջին 12 ամիսների ընթացքում:
Սկսնակ վլոգերների առավելություններից մեկը այն է, որ  նրանք դեռ չեն բախվել մեդիայում արհեստականորեն ստեղծված մի շարք խնդիրների, որոնցից ամենանկատվողը և «արդիականը» բացասական մեկնաբանությունների տարածումն է:
Արամ Գրիգորյանը, լինելով սկսնագ վլոգեր և մինչ վլոգինգով զբաղվելը՝ հետևելով բազմաթիվ այլ վլոգերների, փորձել է ստեղծել բովանդակություն, որտեղ չեն լինի ազգային, լեզվական սահմանափակումեր, ասելիքը հասանելի կլինի բացառապես բոլորին: Ինչպես նշում է վլոգերը. «Այսպես իմ լսարանը դառնում է ավելի քան 7 միլիարդ մարդ»:
Եկամուտ և հարկում
Եկամուտ և հարկում
Վլոգերների հարկումՌուբեն Եսայան
00:00 / 00:28
Վլոգերների հարկումը կատարվում է ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի «Եկամտային հարկի մասին» օրենքի:
Ըստ հարկային մարմնից ստացված տեղեկության՝ այժմ աշխատանքներ են տարվում` օնլայն հարթակում եկամուտ ստացող քաղաքացիների հարկման հետ կապված, քանի որ մինչև այժմ չկա հստակ մեխանիզմ, ըստ որի հնարավոր կլինի պարզել՝ ով որքան եկամուտ է ստանում առցանց ճանապարհով:
Քանի որ մոնետիզացիան հայ վլոգերների եկամտի հիմնական աղբյուրը չէ, նրանց համար եկամուտ ստանալու այլընտրանք է դառնում գովազդների միջոցով ստացված գումարը: Այս դեպքում էլ հարկային գործակալը, որ գովազդի դիմաց գումար է տրամադրում, և վլոգերը պետք է պայմանագիր կնքեն, հարկային գործակալը պետք է իր մասով գրանցման հայտ ներկայացնի հարկային մարմնին:
Գովազդատուի համար ամենանախընտրելի հարթակը Instagram-ն է
Եկամտի այլ տարբերակներՌուբեն Եսայան
00:00 / 00:31
Աջակցող ծրագրեր

Հայաստանում վլոգինգը զարգացնելու նպատակով կազմակերպվում են տարբեր դասընթացներ, սեմինարներ: Բայց առայժմ իրականցված ամենամեծ աջակցության ծրագիրը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հիմնած «Ես եմ մեդիան» վիդեո բլոգինգի դպրոցն է, որ վերջին երկու տարիներին մոտ 30 երիտասարդ անհատների օգնել է զարգացնել իրենց ալիքները, տրամադրել է տեխնիկա և անվճար դասընթացներ:

Աջակցող ծրագրեր

Վլոգինգի դպրոց ստեղծելու հիմնական գաղափարըԳեղամ Վարդանյան
00:00 / 00:43

Այսօր այդ ծրագրի մասնակիցները իրենց գիտելիքով կիսվում են առցանց և ոչ առցանց դասընթացներում, անում են առցանց վեբինարներ և կրթական տեսանյութեր՝ օգնելով սկսնակներին հաջողության հասնել և զարգացնել հայալեզու Յութուբը:

94453325_921518684964108_202365859410005

«Ես եմ մեդիան» վլոգինգի դպրոցի յութուբյան ալիքը

Contact

Հեղինակ՝  Անի Գրիգորյան

Վլոգինգը

Հայաստանում վերջին տարիներին սկսել է համեմատաբար մեծ թափով զարգանալ: Տարբեր օգտատերեր պարզապես վերցնում են տեսախցիկը և նկարում իրենց առօրյան, ներկայացնում՝ ինչով են զբաղվում, ինչ նախասիրություններ ունեն, ինչպես են նախաճաշ պատրաստում, կամ պարզապես զբոսնում տնային կենդանիների հետ, տեղադրում են վիդեոդասընթացներ, կիսվում մոտիվացիոն ուղերձներով: Առցանց վիդեո ուղերձները ակտուալ և հարմար տարբերակ են դարձել նաև քաղաքական գործիչների շրջանում՝ ասելիքը ամբողջ աշխարհին ավելի արագ հասանելի դարձնելու տեսանկյունից:

Տեսանյութում օգտագործվել են Ագնես Խերանյանի, Նիկոլայ Հայրապետյանի, Հայկ Մկրտչյանի, Վեգա Անդրիասյանի, Ղազարոս Թեքնեջյանի, Շուշան Ստեփանյանի, Ռուբեն Եսայանի վլոգներից հատվածներ

Օգտատերերը տեսանյութերը տեղադրում են սոցիալական ցանցերում, հավաքում դիտումներ, վերջին նորություններով կիսվում հարազատների, ընկերների հետ, դե, իսկ լսարանն էլ բազմահազարանոց տեսանյութերի մեջ գտնում է իր նախընտրելի թեման: Այժմ հայկական վլոգինգում տարածված են ճամփորդական, կրթական, ժամանցային, գեղեցկության և նորաձևության մասին վլոգները, քանի որ հիմնական տարիքային խումբը հենց երիտասարդներն են, որոնք ավելի շատ նախընտրում են թեթև, ժամանցային, առօրյայից շեղող թեմաներ: Իսկ առհասարակ, բոլոր վլոգերներին միավորում է մի բան՝ անմիջականությունը, վիրտուալ տիրույթում իրականությունից չտարբերվող, հետաքրքիր միջավայր ստեղծելը:

bottom of page